Նախաձեռնություններ
Բուժառուների խնամքի աջակցություն
Անկախացումից ի վեր Հայաստանի առողջապահությունը կատարել է առողջության ապահովագրության նշանակալի քայլեր պետական և մասնավոր ոլորտներում։ Այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիների համար դեռ շարունակում են մնալ նշանակալի արժեքային պատնեշներ, հատկապես բժշկական սարքերի ձեռքբերման հարցում։ Մենք բուժառուներին տրամադրում ենք ֆինանսական աջակցություն՝ առողջության խնամքի հասանելիությունն ապահաովելու նպատակով։
Իմպլանտացվող սարքեր և սարքավորումներ
Ժամանակակից սրտաբանությունն ու սրտի վիրաբուժությունը պահանջում են իմպլանտացվող սարքեր և բժշկական սարքավորումներ, որոնց արժեքը բուժհաստատությունների համար մտահոգիչ է, հատկապես Հայաստանի նման զարգացող երկրների համար։ Մենք աշխատում ենք արդյունաբերական գործընկերների հետ՝ Հայաստանի հիվանդանոցներում անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման և տեղափոխման նպատակով։
Հետազոտական և կրթական ֆինանսավորում
Հայաստանում գիտաբժշկական հետազոտությունների և նախաձեռնությունների ֆինանսավորումը շատ սահմանափակ է։ Նույնչափ սուղ է նաև համակարգային աջակցությունը՝ ուղղված սեմինարների, կոնֆերանսների և վերապա տրաստումների իրականացմանը։ Մենք առաջարկում ենք ֆելլոուշիփ՝ ուղղված կամ փոքր գիտահետազոտական նախագծերի իրականացմանը կամ կրթական նախաձեռնությունների աջակցությանը, որոնք կօգնեն բարելավել Հայաստանում սրտի խնամքը։

«Ոչ ոք ավելի օրհնված չէ այս երկրի վրա, քան մեկը, ով թեթևացնում է մյուսի բեռը»
Հեղինակ անծանօթ
Ampert Fortress, Armenia
Photo C. Gabbai 2014